211652_close_icon
views-count1553 դիտում article-date 18:41 30-07-2014

Լիբիայում ներգաղթյալներով նավ է խորտակվել

Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներ փոխադրող նավ է խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, 10֊նյակ մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնել է երկրի ծովային նավատորմի հրամանատար Այուբ Կասեմը, փոխանցում է ITAR-TASS-ը։ Ըստ նրա խոսքերի՝ դեպքը տեղի է ունեցել Տրիպոլիից 100 կմ հեռավորության վրա՝ Էլ֊Խումս քաղաքի մոտակայքում։ Նավում գտնվել է մոտ 150 մարդ, ովքեր հարավային Աֆրիկայից պետք է Իտալիայի ափեր հասնեին։

Նմանատիպ նյութեր