211652_close_icon
views-count1787 դիտում article-date 17:30 30-07-2014

«Երևան Ջուր»-ն ամփոփել է 2014 թ-ի հունիս ամսվա գործունեության արդյունքները. ֆոտո

Հունիսի ամենանշանակալից իրադարձությունը Երևան Ջուր ՓԲԸ համակարգում թերևս «Ծարավաղբյուր» սանիտարական գոտու կապիտալ վերանորոգման աշխատանքների ավարտն էր, որի հանդիսավոր բացումը կայացավ արդեն հուլիսին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ: Վերակառուցվել է տեխնիկապես անբավարար վիճակում գտնվող 3 դրենաժային համակարգերը, որի շնորհիվ և՜ ջրամատակարարումն է դարձել ավելի հուսալի, և՜ ապահովվել է ջրի որակը, և՜ մոտ 15լ/վ ավելացել սպառողներին տրվող ջրի քանակը: Կառուցվել է ևս մեկ ջրահավաք խուց, իսկ գործողները վերակառուցվել: Նշված նորակառույց խցից ջուրը հիմնական ջրատարին հասցնելու համար կառուցվել է 500մ տրամագծով 400 գծամետր մետաղական խողովակաշար: Բարկարգվել է տարածքը, անցկացվել է լուսավորության համակարգ, սպասարկող անձնակազմի համար ստեղծվել են անհրաժեշտ աշխատանքային պայմաններ և այլն: Ծախսվել է 106 մլն դրամ, արվել է ամեն ինչ, որ Ծարավաղբյուրը տասնամյակներ շարունակ հուսալիորեն ծառայի երևանցիներին: Ընդ որում, սա շատ ժամանակին էր, որովհետև ամառը մայրաքաղաքում պաշտոնապես իր իրավունքների մեջ մտնելուն պես արտահայտվեց խմելու ջրի պահանջարկի կտրուկ աճով և հանգեց Երևան Ջուր ՓԲԸ համակարգում լարվածության ավելացման: Ընկերությունը մշտապես ձեռքը ՙզարկերակի վրա՚ է պահում ու անում է ամեն ինչ սպառողների կարիքները բավարարելու համար: Ուրիշ է, որ պահանջարկն էլ կարող է տարբեր պատճառներով պայմանավորված լինել: Ցավոք, այն երբեմն ոչ թե ջրի օրինական սպառման արդյունք է լինում, այլ օգտագործվում է մասնավորապես ոռոգման նպատակով, ինչն էլ բերում է նրան, որ ջրաքանակը չի բավականացնում և սպառողների դժգոհությունն է հարուցում: Դրա համար էլ ընկերությունը ոչ թե զուտ մեխանիկորեն է ավելացնում Երևան առաքվող ջրի ծավալը, այլ ուսումնասիրում է խնդիրը և համապատասխան միջոցներ ձեռնարկում: Մեր դեպքում, ձգտելով բավարարել սպառողների կարիքները, ընկերությունը նաև վերագործարկեց ՙԱրարատյան՚ պոմպակայանը, որն արդեն 3-րդ տարին է, ինչ լեռնային աղբյուրներից, հիմնականում ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ հանդիսանում է պահուստային և աշխատում է միայն սպառման ՙպիկերին՚: Դրանից բացի, Գառնիի ջրատարում հայտնաբերված վթարները վերացնելուց հետո հնարավոր է եղել Երևան մղվող ջրաքանակն ավելացնել 10լ/վ-ով: «Արին Բերդ» օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ դեպի «Խարբերդ» ՕԿՋ հատվածում վերացված վթարների և ապօրինի միացումների արդյունքում տնտեսվել է 15լ/վ ջրաքանակ: Նույնքան ջրաքանակ հնարավոր է եղել տնտեսել Արգավանդ եւ Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը կարգավորող փականը փոխարինելով ճնշման կարգավորիչ նոր փականով: «Ապարան-Երևան» և «Շոր-Շոր - Երևան» ջրատարներից «Լուկաշին» ՕԿՋ-ն սնող ջրատարում ճնշման տատանումները բացասաբար էին անդրադառնում բաժանորդների ջրամատակարարման վրա: Խնդիրը լուծելու համար կիրառվեց նորամուծություն. «Հաղթանակ» թաղամասի հարակից տարածքում տեղադրվեց մուտքի ճնշման փական, որի շնորհիվ էլ կարգավորվեց ջրատարից սնվող բաժանորդների ջրի ճնշումը: Շարունակվել է նաև ներքաղաքային ցանցի վերակառուցումը: Այսպես. Զ. Սարկավագի փողոցում գոտիավորման աշխատանքների շրջանակներում ուսումնասիրվել է ջրամատակարարման բաշխիչ ցանցը և կատարվել ջրամատակարարման սխեմայի փոփոխություն: Քայքայված ջրագծերին երկրորդ կյանք տալու համար ներկառուցվել է պոլիէթիլենե նոր ջրագիծ, տեղադրվել են փականային հանգույցներ: Արդյունքում տնտեսվել է 20լ/վ ջուր, կայունացել է ջրի ճնշումը, բարձրացել ջրամատակարարման հուսալիությունը: Ջրամատակարարման բարելավվմանն է հանգեցրել նաև Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի և Շիրակի փողոցների ցանցի վերակառուցումը: Այստեղ առավելապես գիշերային ժամերին առկա էին ավելցուկային ճնշումներ: Դրանց նվազեցման և կորուստների կրճատման նպատակով երկու փողոցների ջրագծերի վրա տեղադրվել են ճնշման կարգավորիչներ, որի շնորհիվ տնտեսվեց մոտ 25լ/վ ջրաքանակ և ապահովվեց ցանցի հուսալի շահագործում: Ընդհանուր առմամբ համակարգում այս ընթացքում կառուցվել է 1292 մետր ջրագիծ և 44 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել է 1778 մետր վթարված ջրագիծ, վերացվել է 605 ջրագծի վթար, 1756 կոյուղու վթար և 202 վթար՝ պոմպակայաններում: Տեղադրվել է 53 փական և 6 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 29 ջրաչափական հանգույց, մաքրվել է 18 դիտահոր և 461 անձրևաընդունիչ: Հունիսին Երևանում 23,5-24,0 ժամ ջուր է ունեցել սպառողների 74,0%-ը, 17-23,5 ժամ՝ 22,0%-ը, իսկ 12-17 ժամ՝ 4,0%-ը: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարված ջրի որակին, ապա Երևան Ջուր ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1529 փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ այն համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին: Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալների վերահսկման և հաշվառման աշխատանքը: Բաժանորդների քանակը անցած ամսին ավելացել է 228-ով և կազմել 356,424: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի վաճառքն ավելացել է 73500 մ3-ով: Ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով կազմել 12,6 մ3, որը նախորդ հունիսի համեմատ ավել է 0,4 մ3-ով: Ապօրինությունների դեմ տարվող աշխատանքի արդյունքում կազմվել է 286 տարաբնույթ խախտման ակտ, որից 16-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ: Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. հունիսի գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/: [img]/ups/images/0482744001406726111112732.jpg[/img]

Նմանատիպ նյութեր