1477 դիտում
17:12 30-07-2014
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին եւ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանին։
Դեսպանը շնորհավորել է Ա.Հովսեփյանին՝ նոր նշանակման կապակցությամբ՝ կարեւորելով անկախ քննչական մարմնի կազմավորումը մասնավորապես արդարադատության համակարգի անկախության ապահովման համատեքստում։
Դեսպանի խնդրանքով Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է իր տեսլականը` քննչական մարմնի կայացման եւ գործունեության սկզբունքների վերաբերյալ, անդրադարձել քննիչների անկախությունն ապահովելու, մասնագիտական ունակություններն ու որակը բարձրացնելու ուղղությամբ նախատեսված օրենսդրական լուծումներին, նյութատեխնիկական բազայի ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Կողմերը քննարկել են նաեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին, մշտական իրավախորհրդատուին՝ արդյունավետ համագործակցության եւ, մասնավորապես, կոմիտեի ստեղծման ուղղությամբ օրենսդրական փաթեթի քննարկումներին ցուցաբերած աջակցության համար։ Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ փոխգործակցության` ձեւավորված լավագույն ավանդույթներն այսուհետ եւս կշարունակվեն ու կզարգացվեն։
ԱՄՆ դեսպանը հրավիրել է Քննչական կոմիտեի նախագահին՝ մասնակցելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մարտահրավերներին, քննության առանձնահատկություններին վերաբերող միջազգային համաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերին, Երեւանում։
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ` հետագա աշխատանքային քննարկումների արդյունքում համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
1177 դիտում
20:26 13-11-2018
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄԷ-ի արտակարգ և լիազոր դեսպանին
1627 դիտում
19:44 22-09-2020
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
966 դիտում
19:00 06-05-2022
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
235 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
238 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ