211652_close_icon
views-count1235 դիտում article-date 16:49 30-07-2014

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին

Հուլիսի 30-ին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Դեսպանն ԱԻ նախարարին պատմեց վերջերս Վրաստանում տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների մասին, որոնց արդյունքում դեսպանությունում ստեղծվել է նոր դիվանագիտական պաշտոն` ոստիկանության կցորդ: Դեսպանին ուղեկցում էր Վրաստանի դեսպանության ոստիկանության կցորդ, մեր հայրենակից Կամո Գալստյանը: Քանի որ Վրաստանում արտակարգ իրավիճակների դեպարտամենտը գտնվում է ՆԳՆ կազմում, կցորդը համակարգելու է նաև այդ ոլորտը: Դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին ընդգծեց, որ իրենք շատ բարձր են գնահատում երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը և ևս մեկ անգամ իր երախտագիտությունը հայտնեց օրերս էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրն արագ լուծելու համար: Ա. Երիցյանը նշեց, որ Հայաստանն ու Վրաստանը ոչ միայն հարևաններ են, այլև` բարեկամ ու եղբայրական երկրներ, որոնք միշտ պատրաստ են օգնելու միմյանց. - Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուղղություններով, ինչպես մեր երկրների ճգնաժամային կառավարման կենտրոնները, որոնք ակտիվ փոխգործակցություն ունեն և իրականացնում են տեղեկատվության ամենօրյա փոխանակում: Մենք նաև այժմ ունենք դեպքի վայրից զեկույցների ներկայացման նոր առցանց տարբերակ, և անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք ձեզ տրամադրել նաև դեպքի վայրում կատարված տեսագրությունները: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց դեսպանատան ոստիկանության կցորդի համար կազմակերպել առանձին այց նախարարություն, որպեսզի նա առավել հանգամանալից ծանոթանա ԱԻՆ համակարգին:

Նմանատիպ նյութեր