211652_close_icon
views-count2113 դիտում article-date 16:31 30-07-2014

Թուրքիայում կանանց կարող են արգելել ծիծաղել հասարակական վայրերում

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը կոչ է արել երկրի կանանց պահպանել մուսուլմանական բարոյական նորմերը, զսպվածություն ցուցաբերել հասարակական վայրերում և բարձր ձայնով չծիծաղել: Թուրք պաշտոնյան գտել է, որ ժամանակակից կանայք պետք է կարմրեն տղամարդկանց հետ շփվելիս: Նրան անհանգստացրել է նաև այն, որ ներկա ժամանակներում կանայք շատ են օգտվում բջջային հեռախոսից: Նրա կարծիքով՝ ԶԼՄ-ներին պետք է արգելել սեքսի մասին քննարկումները, քանի որ դրանք բացասական ազդեցություն են թողնում ներկայիս սերնդի մշակութային և բարոյական զարգացման վրա: Թուրքիայի փոխվարչապետի կոչին սուր արձագանք են տվել սոցիալական ցանցերի օգտատերերը: Նրանցից ոմանք Առընչից պահանջել են դադարել խոսել բարոյականությունից և հիշեցրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա շրջապատի հետ կապված կոռուպցիոն սկանդալը:

Նմանատիպ նյութեր