211652_close_icon
views-count9649 դիտում article-date 16:14 30-07-2014

Ավտովթար՝ Կարմիր Խաչի մոտ. կին-վարորդը Nissan March-ով բախվել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Nissan March մակնիշի 34 NV 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կարմիր խաչի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ավտոմեքենայի վարորդը եղել է երիտասարդ մի աղջիկ: Վթարի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Նախնական տվյալներով Nissan March մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 600.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 41.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր