211652_close_icon
views-count916 դիտում article-date 18:21 30-07-2014

Գիլյերմո Օչոան կտեղափոխվի «Մալագա»

Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոան, ով իրեն փայլուն դրսևորեց 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, կարող է իր կարիերան շարունակել Իսպանիայում: Ինչպես հայտնում է AS-ը, 29-ամյա դարպասապահը պայմանագիր կկնքի «Մալագա»-ի հետ: Հանուն «Մալագա»-ի Օչոան մերժել է մի շարք ֆրանսիական ակումբների առաջարկներ: Նախորդ երեք մրցաշրջանները մեքսիկացի խաղացողը անցկացրել է «Այաչչո»-ում, որից հեռացել է ազատ խաղացողի կարգավիճակով: Օչոան «Մալագա»-ին բաժին կհասնի անվճար:

Նմանատիպ նյութեր