211652_close_icon
views-count907 դիտում article-date 16:57 30-07-2014

Պետեր Չեխը հայտնվել է ՊՍԺ-ի թիրախում

Չեխիայի հավաքականի և «Չելսի»-ի դարպասապահ Պետեր Չեխը կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից: Ինչպես պնդում է բրիտանական The Telegraph պարբերականը, 32-ամյա ֆուտբոլիստը իր կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Ֆրանսիայի չեմպիոնները չեխ դարպասապահի համար պատրաստ են 10 մլն ֆունտ վճարել: Նշենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում լոնդոնյան թիմ է վերադարձել Տիբո Կուրտուան, ով նախորդ մի քանի մրցաշրջանների ընթացքում վարձավճարով հանդես էր գալիս Մադրիդի «Ատլետիկո»-ի կազմում:

Նմանատիպ նյութեր