211652_close_icon
views-count1082 դիտում article-date 16:20 30-07-2014

Տոտտին կարևորել է «Ռեալ»-ի նկատմամբ տարած հաղթանակը

«Ռոմա» - «Ռեալ» (1:0) ընկերական խաղից հետո հռոմեական թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտտին, ով դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակը, կարևորել է իր թիմի հաղթանակը: « Անկախ խաղի կարգավիճակից հաղթելը միշտ էլ հաճելի է: Ակնհայտ է, որ թիմերի խաղացողները դեռևս լավ մարզավիճակում չեն գտնվում: Սակայն ես ուրախ եմ, թե ինչպես խաղաց «Ռոմա»-ն: Ենթադրություններ անել հարկավոր չէ: Առավելևս պետք չէ խոսել Չեմպիոնների լիգայում մեր շանսերի մասին: Եթե խոսեքն Իտալիայի առաջնության մասին, ապա այստեղ մենք պետք է պայքարենք չեմպիոնության համար»,-Տոտիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Նմանատիպ նյութեր