211652_close_icon
views-count2877 դիտում article-date 14:54 30-07-2014

Գիտնականները ցողունային բջիջների նոր աղբյուր են հայտնաբերել

Կարոլինայի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ատամների նյարդերում հայտնաբերված ցողունային բջիջները կարող են մեծ ներդրում ունենալ վերականգնողական բժշկության մեջ: Ինչպես գրում է Medical Express-ը, այդ բացահայտումից նաև պարզ է դառնում, թե ինչպես են ատամներն աճում և կարող են նույնիսկ ինքնուրույն վերականգնվել: Ինչպես հայտնի է, մինչ այժմ ցողունային բջիջներ հայտնաբերվել են ճարպային հյուսվածքների, արյունատար անոթների մեջ: Այժմ դրանց ավելացան ատամները: Նյարդային բջիջները դասվում են անհայտ բջջային հյուսվածքների տեսակին: Գիտնականները չեն բացառում, որ հյուսվածքների կրկնակի ակտիվացման դեպքում կհաջողվի մեծահասակների մոտ նոր ատամներ աճեցնել: Չեն բացառում նաև, որ մարդու մարմնի այլ հատվածների նյարդերում ևս կլինեն ցողունային բջիջներ:

Նմանատիպ նյութեր