211652_close_icon
views-count31833 դիտում article-date 10:54 30-07-2014

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. ԱՊՊԱ-ի գործակալը Hyundai-ով հայտնվել է ձորում. մեքենան ամբողջովին այրվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի Խորենացի 27 շենքի բնակիչ, 28-ամյա Սևակ Պետրոսյանը իր վարած Hyundai Elantra մակնիշի 90 ZV 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի հանդիպակաց ուղեմաս, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 120 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում առաջացել է հրդեհ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Ոստիկանները, փրկարարներն ու քաղաքացիները ձորից դուրս են բերել վարորդ Ս. Պետրոսյանին, Երևանի բնակիչներ, 32-ամյա Շողիկ Հովհաննիսյանին, 27-ամյա Բարսեղ Գեգողլանյանին, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով տեղում մահացել է Երևանի բնակիչ, 30-ամյա Ռոզա Արծրունին: Վերջինս, ըստ տեղեկությունների, իր խնամքին ուներ 2 անչափահաս երեխա: Ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչ Աշոտ Մելքումյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ս. Պետրոսյանն աշխատում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունում՝ որպես գործակալ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր