211652_close_icon
views-count18694 դիտում article-date 15:34 29-07-2014

Խոշոր հրդեհ Երևանում. մինչ մի քանի մարտական հաշվարկով կժամանեին հրշեջները, բնակիչներն իրենք էին պայքարում տարածվող կրակի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լազոյի փողոցում՝ սեփական տների տանիքներում, հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ մի քանի մարտական հաշվարկներով, որոնց աշխատանքները տեղում ղեկավարում է Երևանի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը: Ժամանել են նաև Շտապ օգնության մի քանի բրիգադներ, էլեկտրոցանցի և գազի ծառայության ներկայացուցիչները: Նշված տարածքում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Մինչ հրշեջների ժամանումը սեփական տների բնակիչներն իրենց ուժերով են օգնություն ցուցաբերել և պայքարել են կրակի տարածման դեմ: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տեղում Շտապօգնության բրիգադները մի քանի հոգու, այդ թվում՝ հրշեջ-փրկարարի, օգնություն են ցուցաբերել: Բարեբախտաբար ոչ մեկի կյանքին և առողջության վտանգ չի սպառնում: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս խահին դժվար է ասել: Այն պարզ կլինի փորձագիտական աշխատանքեր կատարելուց հետաս: Հրդեհի վայրում բավականին մեծ դժվարությամբ էին աշխատում հրշեջները, տեխնիկան ևս մեծ դժվարությամբ էին տեղաշարժում, քանի որ փողոցը դժվարանցանելի է, և եթե բնակիչները միահամուռ կերպով չպայքարեին կրակի տարածման դեմ, ապա հնարավոր էր՝ կրակը «խժռեր» մյուս տները: Այս պահին պարզվել է, որ հրդեհի հետևանքով ամբողջովին վնասվել են 4 տան տանիքներ և ներսի որոշ գույք: Բնակիչները հուսով են, որ տուժածներին օգնության ձեռք կմեկնեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի պաշտոնյաները, քանի որ իրենք իրենց ուժերով չեն կարող վերանորոգել ամբողջովին մոխրակույտի վերածված տների տանիքները: Պատճառված վնասները զգալիորեն կփոխհատուցվեին, եթե բնակարանները [url=http://reso.am/arm/1/32/chast.corp.html]ապահովագրված [/url]լինեին: Նշենք, որ բնակարանները կարելի է ապահովագրել սկսած 5.000 դրամից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր