211652_close_icon
views-count1054 դիտում article-date 10:28 29-07-2014

Շարունակվում են հրդեհներ բռնկվել խոտածածկ տարածքներում

Հուլիսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ «Գանձաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում՝ 50 քմ և 2 բարդու ծառ (մասնակի), «Ձոր-1» թաղամասում` օդերևութաբանական կայանի մոտակայքում՝ 2000 քմ, Մետրոպոլ հյուրանոցի մոտակայքում` Հրազդանի կիրճում՝ 1500 քմ, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 2/11 արտադրամասի մոտակայքում՝ 2000 քմ, Զեյթունի գերեզմանատանը՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գերեզմանատանը՝ 3500 քմ, Գյումրի քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի թիվ 219/059 տնակի մոտակայքում՝ 80 քմ, Կապան-Գորիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ 100 քմ, Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի դաշտերում՝ 4000 քմ խոտածածկ տարածք և կուտակված խոտ (մոտ 150 կգ Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր