211652_close_icon
views-count4135 դիտում article-date 10:19 29-07-2014

Վիկտոր Դալլաքյանի դստերը հեռացրել են աշխատանքից․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է․ «Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի դստերը հեռացրել են աշխատանքից: «Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի դուստրը՝ Լիլիթ Դալլաքյանը, աշխատանքի է անցել ՊՆ-ում՝ իր ինքնակենսագրականում նշելով, որ ավարտել է լատինամերիկյան պարերի դպրոցը եւ ներկայացնելով, թե ովքեր են ծնողները: Նրա դիմումի վրա Պնախարարը, ինչպես տեղեկացրել էինք, մակագրել է. «Ընթացք տալ մեր ընկերոջ դստեր դիմումին»: «Ժամանակի» տեղեկություններով՝ մեր հրապարակումից հետո նախագահականից պահանջել են աղջկա դիմումը եւ ինքնակենսագրությունը, եւ համոզվել, որ հրապարակումը համապատասխանում է իրականությանը: Նույն տեղեկությունների համաձայն՝ հետեւանքը եղել է այն, որ Դալլաքյանի դուստրը հետին ամսաթվով հեռացվել է աշխատանքից»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր