211652_close_icon
views-count1505 դիտում article-date 23:55 28-07-2014

ԱՄՆ֊ում պայթյուն է գրանցվել․ զոհվել է 1 մարդ

ԱՄՆ֊ի Միսիսիպի նահանգի Մոս֊Փոինթ ձկների վերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնել են տեղի ԶԼՄ֊ները, պայթյունի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 3֊ը վիրավոր են։ Ըստ նախնական տվյալների՝ պայթել է վառելանյութի տարան։ Միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ։ Ձեռնակությունը պատկանում է Omega Protein ընկերությանը, որն ունի մոտ 300 աշխատող։ Գործարանի աշխատանքները միջադեպի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են։

Նմանատիպ նյութեր