211652_close_icon
views-count1075 դիտում article-date 23:36 28-07-2014

ՄԱԿ֊ը կոչ է արել դադարեցնել Գազայի մարտական գործողությունները

ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հակամարտող կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի մարտական գործողությունները՝ ընդգծելով, որ պաղեստինյան տարածքներում աղետալի մարդասիրական իրադրություն է ստեղծվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ինչպես հայտնել է BBC-ի թղթակիցը, Բան Կի Մունի հայտարարությունից անմիջապես հետո Իսրայելը հրթիռակոծել է Գազայի գլխավոր հիվանդանոցը։ Ավելի վաղ ՄԱԿ֊ի ԱԽ֊ն հակամարտող կողմերին կոչ էր արել մուսուլմանական Իդ ալ֊Ֆիթր տոնի ընթացքում հաշտություն կնքել։

Նմանատիպ նյութեր