211652_close_icon
views-count45176 դիտում article-date 22:38 28-07-2014

Մահվան ելքով վրաերթ-վթար Երևանի Հրաչյա Քոչար փողոցում. ժամանել են մեծ թվով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 28-ին, վրաերթ֊ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցում վրաերթ է տեղի ունեցել, ինչի հետևանքով հետիոտնը տեղում մահացել է: Այս պահին վթարի վայր են ժամանել մեծ թվով ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում այս պահին կայանված են վթարված Kia մակնիշի 272 US 21 համարանիշի, Range Rover մակնիշի 34 PR 034 համարանիշի, ВАЗ 2109 մակնիշի 33 PU 071 համարանիշի և ВАЗ 21110 մակնիշի 34 SV 577 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթը կատարվել է կամ Range Rover, կամ Kia մակնիշի ավտոմեքենայի կողմից և ոստիկանությունը պարզում է, իսկ մյուս 2 ավտոմեքենաները կապ չունեն վրաերթի հետ, պարզապես արգելակել են ավտոմեքենան, երբ ականատես են եղել ողբերգական վրաերթին: Այս պահին ոստիկանության աշխատակիցները պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր