211652_close_icon
views-count10908 դիտում article-date 21:10 28-07-2014

Նոր փաստեր, թե ինչպես է Վալերի Օսիպյանը չարաշահել պաշտոնեական դիրքը (Ձայնագրություն). aravot.am

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ դանակահարության գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի մայրը շարունակում է նոր մանրամասներ ներկայացնել Վալերի Օսիպյանի՝ իրենց ներկայացրած առաջարկությունների մասին: Նա Aravot.am-ին պատմեց, որ Վալերի Օսիպյանն իր ավագ որդուն` Սամվելին, որը նույն գործով կրկին վկա է, դեպքի հաջորդ օրը` հունիսի 2-ին, հրավիրել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն` իր աշխատասենյակ, ու առանց Սամվելի անձնագրի ու անցագրի իր ենթակաների միջոցով վերեւ բարձրացրել ու կրկին, ինչպես իրեն, այնպես էլ որդուն համոզել, որ եթե Սարգիսը իր վրա վերցնի դանակահարությունը, ինքը կկարողանա օգնել. «Տղաս առանց փաստաթղթի ամբողջ օրը ելումուտ է արել վարչության շենքում: Համոզել է, թող եղբայրդ` Սարգիսը վերցնի իր վրա, նույնիսկ առաջարկել է, եթե բանտում էլ լինի, կօգնեմ, իսկ Սեդրակին չեմ կարող օգնել, իմ ազգանունն ունի: Հետո տղայիս հարցրել է, դու տուժողին ճանաչո՞ւմ ես, տղաս ասել է՝ ոչ, նորից է հարցրել` դեմքով տեսնես կճանաչե՞ս, տղաս էլի ասել է` ոչ: Հետո իր կողմից երկու ոստիկան, իր սանիկին ու մորաքրոջ տղային, որը նախկին ոստիկան է, ուղարկել է, որ ավագ տղայիս հետ գնան հիվանդանոց` տուժողին տեսնելու: Տղայիս տարել են մի հիվանդասենյակ ու տղայիս ներկայությամբ այնտեղ պառկած երիտասարդին հարցուփորձ արել, թե քանի հոգով են քո վրա հարձակվել, սա պատասխանել է` երեք, հարցրել են, որ տեսնես՝ դեմքով կճանաչե՞ս, պատասխանել է` այո, հետո հարցրել են` բա որ լավանաս, ինչ ես անելու, ասել է` դե որ լավանամ, կտեսնեմ: Հետո այդ երիտասարդին հորդորել են, ծնողներին էլ զգուշացնի, որ չբողոքեն, իրենք կհոգան բոլոր ծախսերը: Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/07/28/483728/]այստեղ[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր