211652_close_icon
views-count2192 դիտում article-date 17:24 28-07-2014

Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Սաակաշվիլիի դեմ

Վրաստանի գլխավոր դատախազությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցել: Ինչպես տեղեկացնում է apsny.ge կայքը, նա մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին խաղաղ բողոքի ցույցը անօրինական ցրելու և ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու, «Իմեդի» հեռուստաընկերությունը անօրինական ճանապարհով յուրացնելու և գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքը զավթելու մեջ: Դատախազությունը հայտարարել է, որ բացի Սաակաշվիլիից, թվարկված բոլոր մեղադրանքները տարածվում են նաև Վրաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի, Բաչո և Դաթո Ախալայաների և ևս մի քանի չինովնիկների վրա: Եթե ապացուցվեն նշված մեղադրանքները, այդ դեպքում Սաակաշվիլիին կսպառնա 5-7 տարվա ազատազրկում: հետաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր