211652_close_icon
views-count3272 դիտում article-date 15:09 28-07-2014

Օրհան Զեյնալովը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման

Մոսկվայի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց ռուս Իգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովին և դատապարտեց նրան 17 տարվա ազատազրկման: Դատավոր Նիկոլայ Տկաչուկը մասնակի բավարարել է տուժածի հոր միջնորդությունը. Զեյնալովը նրան որպես փոխհատուցում կվճարի 3 մլն ռուբլի: Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 10-ի գիշերը՝ մերձմոսկովյան Բրյուլևո շրջանում: Զեյնալովը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանության մեջ էր մտել Ի. Շչերբակովի հետ, որի ընթացքում դանակով մի քանի անգամ հարվածել էր նրան: Շչերբակովը ստացած վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ Զեյնալովը սպանության վայրից փախել էր: Սպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Բիրյուլևոյում, և մեծ անկարգությունների հանգեցրել: Զայրացած տեղի բնակչությունը բողոքի ցույցեր էր կազմակերպել և դիմելով իշխանություններին՝ պահանջել հստակեցնել միգրանտների բնակության և աշխատանքի պայմանները: Իսկ ցույցերի ընթացքում ձերբակալվել էր ավելի քան 400 մարդ:

Նմանատիպ նյութեր