211652_close_icon
views-count36025 դիտում article-date 13:41 28-07-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում տեղի ունեցած վրաերթից. հետիոտնը ավտոմեքենայի հարվածից մի քանի մետր շպրտվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 58-ամյա Արսեն Արշակյանը Ազատության պողոտայի և Մամիկոյնանց փողոցի խաչմերուկում իր կողմից վարած Samand մակնիշի 34 OR 418 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 56-ամյա Ալինա Մաթևոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ա. Մաթևոսյանն աշխատում է «Լուսաղբյուր» ռեստորանային համալիրում: [b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է վարորդը վրաերթի ենթարկում հետիոտնին, ով մի քանի մետր շպրտվում է: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր