211652_close_icon
views-count6959 դիտում article-date 12:19 28-07-2014

Իգոր Կրուտոյի համբերությունն անսպառ չէ. «Նոր ալիք»-ը կարող է փակվել

«Նոր ալիք» երիտասարդ կատարողների երգի միջազգային մրցույթի նախագահ և հիմնադիր Իգոր Կրուտոյը նախօրեին մրցույթի ավարտից հետո մամլո ասուլիսում հայտարարել է, որ չի ցանկանում հեռանալ Լատվիայից, սակայն իր համբերությունն էլ անսահման չէ, հաղորդում է Delfi-ն: Կոմպոզիտորի խոսքով՝ նա ռուս նահանգապետներից 10 հեռախոսազանգ է ստացել, ովքեր առաջարկում են մրցույթը այսուհետ անցկացնել ոչ թե Յուրմալայում, այլ Ռուսաստանում, սակայն հայտարարել է, որ ոչ մի պայմանով նման բան չի անի: «Ինչու՞ նման բան չի առաջարկվում КВН-ին, Comedy Club-ին, Юрмалина-ին, քանի որ «Նոր ալիք»-ն ամենանշանակալի միջոցառումն է: Եթե ես մի անգամ թքեցի, ապա՝ վերջ ամեն ինչին»,-ասել է Կրուտոյը: Այս տարի «Նոր ալիքը» սկսվեց միջոցառմանը հրավիրված Իոսիֆ Կոբզոնի, Վալերիայի և Օլեգ Գազմանովի մուտքը Լատվիա արգելելով:

Նմանատիպ նյութեր