211652_close_icon
views-count14562 դիտում article-date 11:38 28-07-2014

Հայաստանն ունեցավ իր պատը. այն կոչվում է «ԱԽՔապատ». իսկ պատգամավորը պնդում է, որ ՕԵԿ-ը չունի գիշերային ակումբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր վաղ առավոտից «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Լևոն Դոխոյանի գլխավորությամբ Ագրարային համալսարանի տարածք է բերվել ծանր տեխնիկա: Ինչպես նշված տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հովհաննես Մարգարյանի պնդմամբ իրենք ոչ մի ապօրինի գործողություններ չեն կատարում և իրենք պատն օրինական ճանապարհով են կառուցել, սակայն համալսարանի բակում հավաքված պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները նշում էին, որ պատգամավորը ստում է. նրանց գործողություններն անօրինական են, քանի որ դատարանն արգելել է շինարարական գործողությունները և միայն թույլ է տվել, որպեսզի վերականգնեն տանիքը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հ. Մարգարյանը ասում էր, որ տարածքը ծառայելու է «Օրինաց երկիր» կուսակցության համար որպես դահլիճ, իսկ տեղեկությունները, որ այնտեղ լինելու է ՕԵԿ-ի գիշերային ակումբ, չեն համապատասխանում իրականությանը: Այս պահին շինարարությունը նշված հատվածում կոմունիստական ոճով առաջ է գնում՝ առանց ընդհատման: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր