211652_close_icon
views-count12685 դիտում article-date 19:26 27-07-2014

Վարդավառը յուրահատուկ նշվեց Աղվերանում. «մենամարտում» էին հաշվապահներն ու HR-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 27-ին, Աղվերանի «Crystal Resort» հյուրանոցային համալիրում «Գործք» ընկերության կողմից կազմակերպված 18-րդ Հանրապետական Համաժողովը ամփոփվեց վարդավառյան տոնակատարությամբ: Իսկ երեկ ծանրաբեռնված աշխատանքային օրվանից հետո Հայաստանի հաշվապահները, HR-ները և իրավաբանները ջերմ ընկերային հարաբերությունները ամրապնդեցին ժամանցային ծրագրի ընթացքում: Միջոցառումը ներառում էր համերգային շոու ծրագիր, ավանդույթ դարձած խարույկ և տպավորիչ հրավառություն: Համաժողովի ընթացքում քննարկվեցին կիսամյակային օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ «Կուտակային կենսաթոշակների» մասին, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», ՀՀ օրենքների և հարկային օրենսդրության վերջին փոփոխությունները: Ի դեպ համաժողովի ինֆորմացիոն հովանավորն էր [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+

Նմանատիպ նյութեր