211652_close_icon
views-count16868 դիտում article-date 17:42 24-07-2014

ՀՀ ոստիկանապետը հրամաններ է ստորագրել. «Արևածաղկին» փոխարինել է «Օբելիքսը»

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Կարեն Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կ. Գրիգորյանը նշանակվել է ոստիկանության Նոր Նորք վարչական շրջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Նոր Նորքի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Մկրտչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախուզության բաժանմունքի պետ է նշանակվել Արման Հովհաննիսյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի կադրերի գծով տեղակալ Արթուր Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Նրա փոխարեն այդ պաշտոնում է նշանակվել ոստիկանության քնչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կադրերի ռեզերվ ուղարկված Ա. Կարապետյանը ավելի շատ հայտնի է «Արևածաղիկ Արթուր» մականվամբ, քանի որ և՛ աշխատանքի, և՛ դեպքի վայրերում գրպանում ունենում է արևածաղիկ և միշտ հասարակության աչքի առաջ ուտում: Իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակված Ա. Գևորգյանը հայտնի է «Օբելիքս» մականվամբ, քանի որ նախկինում, երբ քննիչ էր աշխատում, Օբելիքսի արագությամբ ՃՈ աշխատակիցներից շուտ էր հասնում վթարի վայր:

Նմանատիպ նյութեր