211652_close_icon
views-count24502 դիտում article-date 11:01 20-07-2014

Ուկրաինայում ՀՀ դեսպան Ա. Մանուկյանն իր տղայի Toyota Land Cruiser-ը վթարի ենթարկած վարորդին սպառնացել է. «Նորը չտալու դեպքում քեզ սարքելու եմ Կոնչիտա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/article/20261/][b]SHAMSHYAN.com[/b][/url]-ը հուլիսի 10-ին տեղեկություն էր հաղորդել Երևանում 32-ամյա վարորդի կողմից «Գոլդ» համարանիշերով Toyota Land Cruiser-ի «կասկադյորական» վթարի մասին : Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հաստատվել են [url=https://shamshyan.com/hy/article/20261/][b]SHAMSHYAN.com[/b][/url]-ի այն տեղեկությունները, որ ավտոմեքենայի օրինական համարանիշերը եղել են՝ 001 ՍՍ 03, իսկ նրա վրա տեղադրված է եղել բոլորովին այլ համարանիշ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված ավտոմեքենան պատկանում է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդուն՝ Դավիթ Մՙանուկյանին, ով այդ պահին մեքենայում չի եղել: Սակայն վթարի մասին տեղեկանալով Ա. Մանուկյանն իրեն պատկանող «Մետրոպոլ» հյուրանոցում ամենավերջին խոսքերով նախատել է վարորդ Ա. Խուրշուդյանին ու ասել. «Քեզ մի քանի ժամ եմ տալիս. մեքենաս թազա վերադարձնես: Հակառակ դեպքում՝ քեզ կսարքեմ Կոնչիտա»: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր [url=https://shamshyan.com/hy/article/20261/][b]SHAMSHYAN.com[/b][/url]-ը՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երիտասարդական 1/3 շենքի բնակիչ, 32-ամյա Արտակ Խուրշուդյանը, վարելով Toyota Land Cruiser մակնիշի 001 ՍՍ 03 համարանիշի ավտոմեքենան, Թբիլիսյան խճուղում՝ «Լամպերի գործարանի» խաչմերուկում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ ջարդելով երկաթյա ցանկապատը և կիսով չափ հայտնվելով պարսպի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Խուրշուդյանն ու նրա ուղևոր՝ Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի 8-րդ շենքի բնակիչ, 40-ամյա Սերգեյ Մուսայելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել էին նաև ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, սակայն նրանց միջամտության կարիքը չէր եղել: Վարորդին և վիրավորին ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները, և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Շտապ օգնության բրիգադը: Վիրավորներից մեկը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ մյուսին՝ ում գլխից արյուն էր հոսում և ուներ այլ վնասվածքներ, 30 րոպե բժիշկները համոզում էին, որպեսզի թույլ տա նախ բժշկական օգնություն ցուցաբերեն, հետո տեղափոխեն հիվանդանոց: Բարեբախտաբար 30 րոպե անց նա համաձայնվել էր տեղափոխվել հիվանդանոց: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ վթարի պատճառը եղել է «Երևան Ջուր» ընկերության կողմից 4 օր առաջ փորած հսկայական փոսը և մատնացույց արել այն՝ ասելով, որ «…նախազգուշացնող նշաններ չկան »: Սակայն ակնհայտ երևում էր, որ նշված ընկերությունը ցուցանակները փակցրել է, տարածքը ժապավենով փակված է եղել և միակ թերությունը, որը թույլ է տրվել նրա կողմից, հավանաբար լույսերի բացակայությունն է եղել: Կարճ ժամանակում դեպքի վայր ժամանել էին «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները, ովքեր վերամբարձ կռունկի միջոցով վտանգ ներկայացնող էլեկտրասյան վրայից հեռացրել էին կոտրված մասերը և հոսանքը ժամանակավորապես դադարեցրել: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վթարի պահին ավտոմեքենայի վրա փակցված է եղել 32 ԼՕ 860 համարանիշը, իսկ դեպքի վայր ժամանած մի քանի երիտասարդներ այն տարել են: Ոստիկանությունը պարզում է համարանիշների առեղծվածը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր