211652_close_icon
views-count1738 դիտում article-date 10:25 10-03-2014

Բացվել է ՀՊՄՀ-ի հիմնանորոգված և տեխնիկապես հագեցած դահլիճը. ֆոտոշարք

Վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցութամբ բացվել է ՀՊՄՀ-ի 3-րդ մասնաշենքի հիմնանորոգված դահլիճը: Տեխնիկական ամենավերջին նորույթներով հագեցած դահլիճում կարող են անցկացվել տարաբնույթ միջոցառումներ` գիտաժողովներ, համերգներ և այլն: Դահլիճի վերանորոգման աշխատանքները տևել են 6 ամիս, որի ընթացքում հաշվի են առնվել բոլոր մանրուքները. 600-700 տեղանոց դահլիճն ունի բարձրորակ լուսավորություն, հագեցած է ժամանակակից ակուստիկ սարքավորումներով, իսկ բեմը շարժական է: Տիգրան Սարգսյանը կարևորել է նման բարձրակարգ դահլիճի առկայությունը համալսարանում, միաժամանակ շնորավորել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ մարտի 8-ի կապակցությամբ: «Ցանկանում եմ բոլորիդ մաղթել ուրախություն, երջանկություն, գեղեցկություն, որովհետև դուք հնարավորություն եք տալիս մեզ՝ լիցքավորվել և հաղթահարել բոլոր դժվարությունները, որ այսօր առկա են մեր երկրում: Ձեր գեղեցկությունը մշտապես օգնում է մեզ առաջ շարժվել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում»,- դիմելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ նշել է վարչապետը: Դահլիճի բացման և մարտի 8-ի կապակցությամբ տեղի է ունեցել է նաև «Դորիանս» ռոք խմբի համերգը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր