211652_close_icon
views-count2332 դիտում article-date 13:10 20-02-2014

Համացանցում բացվել է Անիի Մայր տաճարի վիրտուալ՝ 3D տուր. տեսանյութ

Թուրքական 360tr.com կայքում բացվել է Անիի Մայր տաճարի 3D տուր, որի շնորհիվ հնարավոր է լուսանկարները խոշորացնելու և փոքրացնելու միջոցով դիտել տաճարը ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Անիի Կաթողիկե Ս. Աստվածածնի եկեղեցի, 989-ին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001-ին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին: Կառուցել է Տրդատ ճարտարապետը: Քառամույթ գմբեթավոր հորինվածքով (չափերը՝ 24,7x34,3 մ) Անիի Մայր տաճարն իր կոթողային ձևերով և հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը: Անիի Մայր տաճարի 3D տուրը կարող եք դիտել [url=http://www.360tr.com/ani-ermeni-katedrali-1-sanal-tur_f34c0986c5_tr.html]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր